Ադրբեջանում գտնվող թուրք բարձրաստիճանյան այցելել է Գանձակ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News 

թուրք

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդոդանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը մեկնել է Ադրբեջան։ Նա մասնակցելու է թյուրքախոս երկրների համագործակցության խորհրդի մեդիայի և տեղեկատվության հարցերով պատասխանատու նախարարների ժողովին։  Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Ալթունը մեկնել է Ադրբեջանի զինուժի կողմից օկուպացված Աղդամ (Ակնա) քաղաք, ապա այցելել Գյանջա (Գանձակ)  քաղաք, որը հրթիռակոծման էր ենթարկվել Արցախի զինուժի կողմից՝ ի պատասխան  ադրբեջանական ագրեսիայի։ Գանձակ կատարած այցի ընթացքում Ալթունը մի շարք անհիմն հայտարարություններ է արել Հայաստանի վերաբերյալ։

Ի դեպ՝ հիշյալ ժողովին մասնակցել են նաև թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության ներկայացուցիչները։ 

--00—ՄՀ