Մասիս քաղաքի տներից մեկի նկուղում հայտնաբերվել են նռնակներ և զինամթերքներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապրիլի 8-ին ապօրինի պահվող զենք-զինամթերք առգրավվեց։

Քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Մասիս քաղաքի Հանրապետության փողոցի 22-ամյա մի բնակիչ ապօրինի զենք-զինամթերք ունի։ Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո քրեական գործ հարուցվեց:

Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց նշված տանը։ Նկուղից հայտնաբերվեց «Ֆ-1» տեսակի 2 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, տարբեր տեսակի 25 մարտկոց, ապամոնտաժված 10 պարկուճ, 10 գնդակ, ինքնաձիգի փամփշտատուփ և տարբեր տրամաչափի 66 փամփուշտ:

Հայտնաբերվածն առգրավվել է։
Քննությունը շարունակվում է։

--0--ԿԿ