ԱԺ քառօրյայի օրակարգը հաստատվեց․ ի՞նչ հարցեր են քննարկվելու

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

աժ

Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է առաջիկա քառօրյա նիստերի օրակարգը, որում ընդգրկված է 24 հարց: Կքննարկվի նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդաﬕ նշանակման հարցը:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ նախատեսում է քննարկել մասնավորապես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացուﬓեր կատարելու մասին, «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում փոփոխություններ և լրացուﬓեր կատարելու մասին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծերն ու օրինագծերի փաթեթները:

Կներկայացվեն նաև «ՀՀ դատախազության՝ 2020 թվականի գործունեության մասին» և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի՝ 2020 թվականի գործունեության մասին, «2020 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումները, ինչպես նաև «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային ﬔխանիզﬕ 2020 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը:

Ազգային ժողովի քառօրյա նիստերի մեկնարկը ապրիլի 13-ին է։

--00—ԼՄ