Ծառուկյանի որդու հարսանիքը մի քանի օրից կմոռացվի, հաջորդ իշխանությունը մենք ենք լինելու

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

«Դա խիստ անձնական միջոցառում է, և մարդու կյանքին միջամտելը հարիր չէ։ Կամ էդ հարայ-հրոցը, որ ֆեյսբուքներով գցել են, է՞դ ա մեր ազգի փրկության մեխը, զբաղվե՛ք համազգային հարցերով։ Եթե սա չլիներ նախընտրական փուլ, միգուցե սենց բաներ չէին լինի, հավատացնում եմ ձեզ, մի քանի օրից կկորի այս հետաքրքրությունը»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Միքայել Մելքումյանը, խոսելով Ծառուկյանի որդու շքեղ հարսանիքից առաջացած հանրային մեծ աղմուկի մասին:  

«Հայաստանի քաղաքական դաշտն այսօր բաժանված է երկու հիմնական մասի՝ նիկոլականներ և հականիկոլականներ։ Ժողովուրդը բնազդով, մաշկով, հոգեբանորեն զգում է՝ ԲՀԿ-ն այն ուժն է, որը ռեալ իշխանություն երբեք չի ունեցել, և հիմա իշխանություն ունենալով, անպայման կհաջողի»,-ասել է Մելքումյանը։

Բանախոսն անդրադարձել է նաև Հայաստանի առջև ծառացած տնտեսական խնդիրներին, գնաճին, փոխարժեքի տատանմանը և ներքաղաքական կարևորության այլ հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ