Թասիկ գյուղի բնակչի որոնողական աշխատանքները դադարեցվել են անարդյունք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

ю

Ապրիլի 12-ին, ժամը 09։30-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 11-ին, ժամը 16:00-ի սահմաններում Թասիկ գյուղի բնակիչ Ա․ Ա․-ն (ծնված 1937 թ․) տանից դուրս է եկել ՈՒյծ գյուղի ուղղությամբ և չի վերադարձել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ժամը 20:05-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են անարդյունք:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 4 փրկարար, ոստիկա­նու­թյան Սիսիանի բաժնի 5 աշխատակից և գյուղի 12 բնակիչ:

--00--ԱՀ