ՌԴ-ի բանտում Նավալնիին սպառնում են ստիպողաբար ընդունել սնունդ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

Նավալնի

Մարտի վերջին քաղաքական գործիչը հացադուլ էր հայտարարել ՝ բողոքելով, որ իրեն չեն տրամադրել համապատասխան բժշկական օգնություն։

ՌԴ-ում գաղութի վարչակազմը, որտեղ անազատության մեջ է գտնվում հացադուլ հայտարարած Ալեքսեյ Նավալնին, սպառնում է, որ կստիպի ռուս ընդդիմադիր գործչին ընդունել սնունդ։

Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել են ընդդիմադիր քաղաքական գործչի կողմնակիցները: Նրանք հավելել են, որ անցած ամսվա համեմատ Նավալնին կորցրել է 15 կգ:

Հիշեցնենք, որ 44-ամյա ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչը մարտի վերջին հացադուլ էր հայտարարել ՝ բողոքելով այն փաստի դեմ, որ բանտի ղեկավարությունը մերժում է նրան համարժեք բժշկական օգնություն տրամադրել: Ինչպես ավելի վաղ հայտնի դարձավ, Նավալնին տառապում է մեջքի և ոտքերի սուր ցավերից:

Վերջերս կոնգրեսական Բիլ Քիթինգը հայտարարել էր, որ Նավալնիի կյանքը լուրջ վտանգի տակ է:

«Մենք անհանգստացած ենք պարոն Նավալնիի առողջության վատթարացման մասին հաղորդագրություններից: Մենք կոչ ենք անում Ռուսաստանի իշխանություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ նրա անվտանգությունն ապահովելու համար: Քանի դեռ նա գտնվում է բանտում, Ռուսաստանի կառավարությունը պատասխանատու է նրա առողջության և բարեկեցության համար », - անցյալ շաբաթ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսաքին:

--00—ՄՀ