Վայոց Ձորում Mitsubishi-ն 40 մետր գլորվել է, հայտնվել ձորակում․ կան տուծաներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

վթար

Ապրիլի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Mitsubishi Pajerօ IO-ն Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 101 կմ-ում՝ Չիվա գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝  վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վիրավորներից մեկին և մոտեցրել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենային։

 --00—ՄՀ