Հայկական բանակի` ՌԴ-ի հետ համատեղ արդիականացման ծրագրերը հարցեր են առաջացնում․ Ալիև

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

տարածաշրջան

Ռուսաստանի հետ հայկական բանակի համատեղ արդիականացման ծրագրերը հարցեր են առաջացնում և Բաքուն իր դիրքորոշումը հայտնել է ռուս գործընկերներին: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ADA համալսարանում «Նոր հայացք Հարավային Կովկասին. հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» խորհրդաժողովի ժամանակ։

«Ինչո՞ւ է դա արվում: Ռևանշի յուրաքանչյուր ձգտում կոշտ կերպով կզսպվի»,-ասել է նա:

--0--ԿԿ