Արամ Ա-ի արձագանքն ավելացրեց կասկածներս, որ դավադրությունը «չնկատելու» հանձնառություն կա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

Միքայել Մինասյան

Ես կոնկրետ էի։ Խիստ հասցեական։ Աներկբա փաստարկներով, պարզ տրամաբանությամբ և եզրահանգումներով։ Ես ասել էի, որ այս իշխանությունը, որին համարում եք «սիրելի և հարգելի», դավաճան է ու մարդասպան և գործում է հայ ժողովրդի շահերի դեմ։ Ապացո՞ւյց՝ ինչքան ուզեք. Արցախից ու Սյունիքից մինչև Ծիծեռնակաբերդ։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Մինչդեռ ես ստացա պատասխան կենացի տեսքով։ Նման արձագանքն ավելացրեց կասկածներս, որ հայ ժողովրդի դեմ իրականացվող դավադրությունը «չնկատելու» հանձնառություն կա: Աստված տա, սխալվեմ։ Բայց իրականության հետ համառորեն չառերեսվելը հենց դա է հուշում։
 

Սփյուռքի ձայնը պիտի հստակ լինի։ Եթե այն կիսաձայն է, մեղմ շշուկով կամ խոնարհ հնազանդությամբ, ապա այն դառնում է անիմաստ: Այդպիսի ձայներ այստեղ էլ կան։ Ինչքան ուզեք։

Հ.Գ. Ավանդաբար Սփյուռքը միշտ իրեն իրավունք է վերապահել դասեր տալ Հայաստանին, ուղղորդել, խրատել։ Այդ իրավունքն, ի դեպ, Հայաստանն էլ ունի։ Եղե՛ք պահանջատեր՝ անկախ ամեն ինչից և մինչև վերջ»։

․

--00--ԱՀ