Զինամթերքի վնասազերծում է նախատեսվում Խրամորթի, Քաջավանի և Մարտակերտի տարածքներում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

ական

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի, Մարտունու շրջանի Քաջավան տեղամասի և Մարտակերտ քաղաքի հարակից տարածքներում:

Ռազմագործողությունների ընթացքում թիրախավորված հրետակոծության հետևանքով, Արցախի ամբողջ տարածքում դեռևս կան կյանքի համար վտանգ ներկայացնող պայթուցիկ առարկաներ, զինատեսակների մնացորդներ:

ՆԳ նախարարությունը հորդորում է բոլոր բնակիչներին, լինել չափազանց ուշադիր: Անծանոթ առարկա հայտնաբերելու դեպքում, եթե անգամ վստահ եք, որ այն վտանգ չի նեկայացնում՝ անհապաղ դիմեք ԱԻՊԾ- 911 հազանգման կենտրոն:

--00—ՄՀ