ՀՀ-ում ձեր կրոնը, լեզուն, մշակույթը պահելու պայմանները երաշխավորված են․Թաթոյանը՝ եզդիներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

արման

Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է եզդիական համայնքին Նոր տարվա առթիվ՝ ընդգծելով, որ աԱնփոխարինելի է նրանց ներդրումը մեր ընդհանուր հայրենիքի զարգացման ու ամրապնդման գործում։

«Հայաստանում եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ։ Մաղթում եմ, որ նոր տարին խաղաղություն ու նորանոր հաջողություններ բերի մեր եզդի բարեկամների ընտանիքներին։

Բացառիկ գնահատանքի է արժանի ձեր պատմությունն ու ազգային արժանապատվությունը:

Անփոխարինելի է ձեր ներդրումը մեր ընդհանուր հայրենիքի զարգացման ու ամրապնդման գործում:

Հայաստանի Հանրապետությունում ձեր ազգային ավանդույթները, կրոնը, լեզուն ու մշակույթը պահպանելու և զարգացնելու պայմանները երաշխավորված են»:

--00—ԼՄ