Գնում ենք ԱԺ․ հողատուն հանգիստ վայրկյան չպետք է ունենա․ Գեղամ Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

գեղամ

ՀՅԴ անդամ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ գնում է խորհրդարան։ 

«Գնում ենք ԱԺ։ Հողատուն հանգիստ վայրկյան չպետք է ունենա ու շարունակի դավաճանությունը...»,-գրել է Մանուկյանը։

Նշենք, որ այս պահին Ազգային ժողովում ընթանում է խորհրդարանի քառօրյա նիստը, որին ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իր ելույթի ընթացքում վարչապետն ադրդադարձել է 44-օրյա պատերազմի մասով հանրության շրջանում քննարկվող «շահարկումներին» և պարզաբանումներ ներկայացրել։ 

--00—ԼՄ