Թալինում հարկադիր կատարողը գումար է գանձել քաղաքացուց, ապա փորձել տնից վտարել նրան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News 

Ոստիկանության Թալինի բաժնում Թալին քաղաքի մի բնակչուհու դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նրա աղջիկը չի կատարել 275 000 դրամի վարկային պարտավորությունները, և բանկը դիմել է դատարան։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով Թալինի բաժանմունքի հարկադիր կատարողը աճուրդ-վաճառքով օտարել է դիմումատուի աղջկան և նրա ընտանիքի անդամներին պատկանող բնակարանը։ Այնուհետև, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, հրապարակային սակարկությամբ օտարված բնակարանը տանտերերին վերադարձնելու համար նույն հարկադիր կատարողը դիմումատուին առաջարկել է իրեն տալ 400 000 դրամ։

2020 թվականի աշնանը տուժողը առձեռն տվել է պահանջվող գումարը, սակայն փողը ստանալուց հետո հարկադիր կատարողը ոչ միայն չի կատարել խոստումը, այլև փորձել է նրանց վտարել վաճառված բնակարանից։ Բացի այդ, վտարման գործընթացը հետաձգելու համար նա, ըստ նախնական տվյալների, 2020 թվականի 4 տարբեր օրերի տուժողից պահանջել և ստացել է 20 000-ական դրամ և ամեն անգամ գումարը ստանալուց հետո հետաձգել է վտարման գործընթացը։

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն։ Հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը շարունակվում է:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս