Հը՛, ընդդիմությո՞ւն, դու դեռ ուզո՞ւմ ես սրա հետ ընտրությունների գնալ․ Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ելույթին։

«Անիմաստ է մանրամասնորեն մեկնաբանել գերագույն գլխավոր վիժվածքի այսօրվա ելույթը, որը խարսխված է բացառապես անբարոյականության և ստի վրա: 

Սա հին կեղծիքների ռեմիքս էր՝ ադրբեջանական մուղամի նոր ելևեջներով:

Բանակցային գործընթացի, բանակաշինության, վերջին պատերազմի խայտառակությունների մասին շատ մանրամասն խոսվել է: 

Համոզվելու համար, որ նա անբարոյական վաստակ է, բավարար է վերընթերցել նույն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունները, թե՛ 2009-2013 թթ․, թե՛ 2016-2018 թթ․, թե՛ 2018-2020 թթ․:

Բավական է հիշել, որ այս թուրքի թլիպը հայտարարում էր, թե բանակցությունները սկսել է սեփական կետից, և ինչ ուզում, այն էլ բանակցում է:

Բավարար է վերհիշել Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ի պաշտոնական արձագանքը 2016-ից հետո բանակցային գործընթացի մասին: 

Բավական է հիշել, որ ՌԴ նախագահի հոկտեմբերի 19-ին առավել հայանպաստ տարբերակով զինադադարի առաջարկը մերժվել է վիժվածքի կողմից: 

Բավական է հիշել, թե նույն բանակաշինության հետ կապված անցյալ տարվա տավուշյան դիրքային մարտերից հետո ինչպիսի բարձր գնահատականներ էր հնչեցնում նույն վիժվածքը Հայոց բանակի մասին:

Բավական է հիշել, որ թալանի մասին հեքիաթները այդպես էլ մնացել են նրա հեղինակի փորում՝ որպես կուտակված լեղաքարեր: 

Նիկո՛լ, դու ոչ միայն կապիտուլյանտ ես ու դավաճան: Դու անբարոյական վիժվածք ես: 

Հ.Գ. Հը՛, ընդդիմությո՞ւն, դու դեռ ուզո՞ւմ ես սրա հետ ընտրությունների գնալ, սահմանադրական ճանապա՞րհ երազել...»։

--00—ԼՄ