ՀՀ քաղաքացիները ՌԴ կարող են մեկնել կորոնավիրուսի բացասական թեստով․ Պոպովա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News 

կորոնավիրուս

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիները, որոնք Ռուսաստան են ժամանում Հայաստանից, Բելառուսից և Ղրղզստանից, կկարողանան բացասական պատասխանով կորոնավիրուսի թեստի առկայությունը հաստատել «Ճամփորդում եմ առանց Covid-19» (Путешествую без COVID-19) հավելվածի միջոցով: ТАСС-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ գլխավոր պետական սանիտարական բժիշկ Աննա Պոպովայի հայտարարությունում։

«ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիները, որոնք ժամանում են Ռուսաստանի Դաշնություն Հայաստանից, Բելառուսից և Ղրղզստանից՝ ՌԴ-ի հետ սահմանը հատելով օդային անցակետով, СOVID-19-ի ՊՇՌ հետազոտությամբ բացասական արդյունքի առկայությունը հաստատում են Путешествую без СOVID-19 բջջային հավելվածի միջոցով»,- ասվում է պաշտոնական իրավական տեղեկատվական պորտալում հրապարակված փաստաթղթում:

--00—ՄՀ