Իմ ընկերոջ և եղբոր կողմից հաշիվների մաքրում և վրեժ չի լինելու․ Լուկաշենկոն՝ Ալիևին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News 

Լուկաշենկո

Բելառուսն անկեղծորեն ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լիակատար հրադադարի մասին պայմանավորվածությունները: БЕЛТА գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ավարտին կայացած ասուլիսում:

«Անկեղծորեն ողջունում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին  պայմանավորվածությունները: Սա կարևոր քաղաքական որոշում է, որը պետք է հիմք դառնա տարածաշրջանում կայուն խաղաղության համար: Այդ առիթով ցանկանում եմ շնորհավորել Ադրբեջանի ժողովրդին և Հայաստանի ժողովրդին՝ այդ սարսափելի ողբերգության ավարտի կապակցությամբ, որը տևել է 30 տարի»,- ընդգծել է Լուկաշենկոն:

Երկրի ղեկավարը հավելել է, որ իր դիրքորոշման մասին գիտեն և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում:

 «Վստահ եմ, որ իմ ընկերոջ և եղբոր կողմից հաշիվների մաքրում և վրեժ չի լինելու»,- հավելել է Լուկաշենկոն։

--00—ՄՀ 

Տեսանյութեր

Live

Լրահոս