Կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստումից հետո Պուտինն իրեն նորմալ է զգում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

կորոնավիրուս

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ 2-րդ պատվաստումից հետո իրեն նորմալ է զգում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պուտինը նշել է, որ առաջին դեղաչափից հետո բժիշկները իմունային լավ պատասխան են արձանագրել: Առաջին պատվաստումը ՌԴ նախագահը ստացել էր մարտի 23-ին:

Կրեմլը չի պարզաբանել, թե որ դեղամիջոցով է պատվաստվել նախագահը` շեշտելով, որ ռուսական բոլոր պատվաստանյութերը արդյունավետ են:

--0--ԿԿ