5-րդ զորամիավորումում մասնագիտական պարապմունքներ են անցկացվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News 

ՊՆ

5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն ապրիլի 14-ին անցկացրել են մասնագիտական պարապմունքներ։

Մշակվել և իրականացվել են անհատական ու խմբային վարժանքներ, ստուգվել են զինծառայողների փոխհամաձայնեցված գործելու կարողություններն ու մասնագիտական հմտությունները:

Պարապմունքներին ներգրավված զինծառայողները, քողարկման և հետախուզական հմուտ գործողությունների կիրառմամբ, ոչնչացրել են պայմանական հակառակորդի կենդանի ուժն ու զբաղեցրել նպաստավոր դիրքեր։

--00—ՄՀ