ՄԽ համանախագահության ակտիվացումը կարևոր է, սակայն դերակատարումը չարժե գերագնահատել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

Նարեկ Մինասյան

Քաղաքագետ Նարեկ Մինասյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հայտարարությանը: Նա գրել է.

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հայտարարության մասին. 

  • Հայտարարությունը կարելի է որակել որպես ՄԽ համանախագահության «վերադարձի» արձանագրում:
  • Այն փաստում է, որ 3 համանախագահող երկրներին հաջողվել է հավասարակշռել իրենց մոտեցումները և նոր իրողությունների պայմաններում ուրվագծել իրենց համատեղ աշխատանքի ուղղությունները: 
  • Համանախագահները ևս արձանագրում են, որ հակամարտությունը դեռևս լուծված չէ, թեև Ալիևը պնդում է, որ նման հարց այլևս չկա:
  • Կարևոր է, որ համանախագահները շեշտում են, որ ռազմագերիների և պահվող այլ անձանց վերադարձի հարցը օրակարգային է, այսինքն՝ դեռևս լուծված չէ: Սա ևս հակասում է Բաքվի մոտեցումներին:
  • Համանախագահները կարևորում են Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումների վերացումը, այդ թվում՝ միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների համար: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանն է խոչընդոտներ ստեղծողը, oրինակ՝ Լաչինի միջանցքով Արցախին մարդասիրական օգնության տրամադրման, Շուշի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների այցի հետ կապված:
  • ՄԽ համանախագահները առաջիկա անելիքները ևս պարզ են՝ այցելել տարածաշրջան, այդ թվում՝ Արցախ, փորձել կազմակերպել բարձր մակարդակի հանդիպումներ:
  • Հատկանշական է, որ թե՛ Կասպրշիկի գրասենյակի, թե՛ հենց իրենց տարածաշրջանային այցի համատեքստում առաջնահերթ կարևորվում է իրենց երթուղիների անարգել մուտքը և շարժման առավելագույն ճկունությունը, այսինքն: Այս հարցում ևս Բաքուն նախապայմաններ ուներ:
  • Մինսկի խմբի համանախագահության ակտիվացումն, իհարկե, կարևոր է, սակայն դրա դերակատարումը ևս չարժե գերագնահատել: Նա չէ հակամարտություն լուծողը, այն միայն ձևաչափ է բանակցությունների համար ու փորձում է նպաստել տարբեր հարցերի քննարկմանը: Սակայն թերագնահատել ևս չարժե, քանզի Մինկի խումբը պատմության գիրկն ուղարկելու դեպքում՝ պարզ չէ, թե կուտակված մեծաքանակ հարցերը ինչ ձևաչափով պետք է քննարկվեին, և որ երկրները կփորձեին ստանձնել միջնորդական դերակատարում»:

--00--ԱԹ