Հս. Կորեա ենք դարձել, լիդերը խոսում է, մյուսները ծափահարում են. ապագա չկա, խորտակվում ենք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

Հայաստանում քաղաքական կյանք չկա, այդ ամբողջը իմիտացիա է, կուսակցությունները մեկ մարդու ակումբներ են։ «Իմ քայլը» ստեղծեցին և պարզվում է հայտնվեցինք Հյուսիսային Կորեայում, լիդերը խոսում է մյուսները ծափահարում են, վերադարձել ենք Բրեժնևյան «երանելի» ժամանակներ: Այս մասին 24TV-ի եթերում ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

«Գաղափարական պայքար չկա, քաղաքական պայքար չկա, մարդիկ հայտնվել են այդ կուսակցություններում զուտ լուծելու ինչ որ անձնական հարցեր։ Տեսլական չկա թե ինչպիսի երկիր ենք կառուցելու, մենք ենք լինելու թե ուրիշը, այս է պայքարի բուն էությունը, հետևաբար չթողնենք որ ուրիշը լինի որպեսզի մենք լինենք, բայց ինչու՞ մենք լինենք, հանուն ինչի՞, հանուն ո՞ր գաղափարի, չկա պատասխան»,- նշել է Աջապահյանը:

«17 ընդդիմադիր կուսակցություն չի կարողանում մեծ զանգվածներ հավաքել, սա նշանակում է որ մենք զավեշտի մեջ ենք, զավեշտ որը կարելի է վերնագրել՝ ողբերգություն: Այսպես շարունակվելու դեպքում լավ տեղ չենք գնալու, գնալով խորտակվելու ենք, լինելու է այն ապագան ինչը կանխատեսում է այսօրվա վարչապետը, իսկ այդ ապագան շատ թշվառ ապագա է, այո, գուցե փորներս կուշտ, բայց իբրև ազգ կլինենք աշխարհի ամենաթշվառ ազգերից մեկը»,-հավելել է Շիրակի թեմի առաջնորդը:

Մանրամասները՝ տեսանյութում: