Քոչարյանը 2018-ին էր պահանջ ներկայացրել, որ հակասահմանադրական քրգործի նյութերը հրապարակվեն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News 

Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր վարչապետի պաշտոնը դեռևս զբաղեցնողը հերթական անգամ խոսեց Հայաստանի պատմության ամենախայտառակ և նույնիսկ Դանիբեկյանի կողմից ԿԱՐՃՎԱԾ քրեական գործի մասին։ Քրեական գործերի ՖՈՆԸ բացահայտողը հիմա էլ խոսում է Մարտի 1-ի «բացահայտման» մասին և նյութերի հրապարակման կամ չհրապարակման մասին։ Դե երևի «պլյուս-մինուս» մի բան խոսում է, բայց արձագանքել պետք է։

Դիտեք այս տեսանյութը՝ Նախագահ Քոչարյանը դեռևս 2018 թվականի օգոստոսի 16-ին հայտարարել էր և պահանջ էր ներկայացրել, որ հակասահմանադրական քրեական գործի բոլոր նյութերը հրապարակվեն, վերացվի նախաքննական գաղտնիքը։ Գործի բոլոր նյութերի հրապարկման մասին խոսել է մեր փաստաբանական թիմը 2018 թվականից։ Իհարկե դա տեղի չունեցավ, իսկ 2020 թվականից բնականաբար տեղի չէր ունենալու, որովհետև Նախագահ Քոչարյանին իբր դատախազ-մեղադրողները, որոնք մինչ օրս որևէ գործողություն չեն կատարել կորոնավիրուսի համար կես տարի արտակարգ դրություն մցրած, դիմակ չդնելու համար ոստիկանական և բանակի ուժերով մարդկանց բռնության ենթարկած և իհարկե խայտառակ կապիտուլյացիայից հետո ռազմական դրությունը 4 ամիս անհիմն ՊԱՀՊԱՆԱԾ վարչապետի նկատմամբ՝ այլևս խոսելու տեղ չունեին։

Քաղաքական հետապնդման հեղինակը և կատարողները թող լավ հիշեն՝ ապօրինի, հակասահմանադրական քրեական հետապնդման համար՝ պատասխանատվությունը անխուսափելի է լինելու․․․»:

--00--ԱՀ