Թբիլիսիում պատրաստվում են հյուրընկալել ՀՀ նախագահին և իր տիկնոջը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News 

Թբիլիսի

Վրաստանի մայրաքաղաքը պատրաստվում է հյուրընկալել պաշտոնական այցով Թբիլիսի ժամանող ՀՀ նախագահին: Infoteka24-ը լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Թբիլիսին՝ այսօր»: Լուսանկարում երևում են հաջորդաբար սյուներին ամրացրած հայկական և վրացական դրոշները:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, վաղը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: 

 

--00--ԱԹ