ՀՀ-ից Արցախի կառավարությանը 6 մլրդ դրամի ֆինանսական աջակցություն է տրվել․ Մհեր Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News 

Մհեր Գրիգորյան

Արցախի կառավարությանը դրամաշնորհի և փոխառության տեսքով տրամադրվել է շուրջ 6 մլրդ դրամի ֆինանսական աջակցություն:  Այս մասին Աժ-ում հայտնել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ներկայացնելով Արցախի մասով աջակցության ծրագրերի մանրամասները․

«Արցախի մասով ունենք 3 մեծ ծրագիր՝ սոցիալական աջակցության, բնակարանի ապահովման և վնասների հատուցման»։

Ըստ Գրիգորյանի՝  անհետ կորած 600 զինծառայողի ընտանիքի ամսական 500 հազարական դրամ տրամադրելու աջակցության 6-ամսյա միջոցառման շրջանակում փաստացի վճարվել է 1 մլրդ դրամ, խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառման շրջանակում 265 նույնականացված շահառու կա, որոնց հատկացվել է 200 մլն դրամ:

Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչները 33 հազար 981-ն են, ովքեր ստացել են շուրջ 10 մլրդ 200 մլն դրամ աջակցություն։

Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան համայնքներից գրանցված 35 ընտանիք շահառուի շուրջ 15 մլն դրամ վճարվել է:

--00—ՄՀ