Ապրիլի 17-ին շաբաթօրյակ է կազմակերպվում. Մաքրվելու է Հրազդանի կիրճը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

Հրազդան

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը և «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»  համայնքային հիմնարկը ապրիլի 17-ին կազմակերպում են շաբաթօրյակ։ 

Մաքրվելու է Հրազդանի կիրճը՝  Հաղթանակ կամրջից մինչև Դավթաշենի կամուրջ:

Սկիզբը՝ ժամը 10։00։

Մասնակիցները կբաժանվեն տարբեր խմբերի ու կաշխատեն առանձին ուղղություններով։

Մեկնարկային կետերն են՝

•             Մանկական երկաթուղու մուտքի մոտ (Ուրուգվայի հրապարակի կողմից)

•             Հրազդանի կիրճում գտնվող «Պրինցեսա Մարիաննա» ռեստորանային համալիրի հարակից տարածք

•             Դավթաշեն կամրջի տակ (Հալաբյան փողոցի կողմից)

Մասնակիցները կընտրեն իրենց հարմար վայրը, կմոտենան տեղում գտնվող մեր աշխատակիցներին, կստանան անհրաժեշտ պարագաները՝ ձեռնոց, տոպրակ, և՝ ի գործ։ Հավաքված աղբից տեղում կտեսակավորվի թուղթը, պլաստիկն ու ապակին և կուղարկվի վերամշակող կազմակերպություններին, իսկ չվերամշակվող մասը կտեղափոխվի աղբավայր:

Հարցերի  դեպքում  զանգահարել  /033/ 333-289

«ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արաքս Թադևոսյան։

 --00—ՄՀ