Լուկաշենկոն պատմել է՝ ԼՂ հարցը լուծելու համար ինչ է առաջարկել Ալիևը ՀՀ նախկին իշխանությանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

1

«Բելառուս 1» հեռուստաալիքի եթերում՝ Ադրբեջանի նախագահի հետ բանակցություններից հետո, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Իլհամ Ալիևը տարիներ առաջ առաջարկել է վերականգնել Լեռնային Ղարաբաղը, այն դեպքում եթե Հայաստանը համաձայներ զինված հակամարտության խաղաղ կարգավորմանը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Երբ նախագահ չլինեմ, շատ լավ բաներ կպատմեմ այն մասին, թե այդ հակամարտությունը կարգավորելու համար (Լեռնային Ղարաբաղում) Իլհամ Հեյդարովիչն ի՞նչ է առաջարկել հայ ժողովրդին և Հայաստանի ղեկավարներին։ Այդ առաջարկներից մեկը հետևյալն էր․ «Լսի՛ր, փոխանցիր հայերին, դու նրանց հետ լավ հարաբերությունների մեջ ես, որ ես պատրաստ եմ վերականգնել ոչ միայն Ղարաբաղը, այլև բարձրացնել Հայաստանը։ Ես նույնիսկ չեմ նշի այն գումարի չափը, որը միանգամից պատրաստ եմ վճարել: Փոխանցի՛ր նրանց, որ խաղաղ ճանապարհով կարգավորեն այդ հարցը»,- պատմել Է Լուկաշենկոն։

Լուկաշենկոն չի հստակեցրել՝ կոնկրետ երբ է կայացել Ալիևի հետ այդ զրույցը, սակայն նշել է՝ զրույցը տեղի է ունեցել նախքան Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելը։

«Հայաստանի նախկին ղեկավարությունը՝ Փաշինյանից առաջ, հրաժարվել է այդ առաջարկից»,-ասել է Բելառուսի նախագահը՝ ընդգծելով, որ առաջին անգամ է հրապարակավ պատմում այդ խոսակցության մասին։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 13-14-ը աշխատանքային այցով եղել է Բաքվում։ Այցի շրջանակում նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս