Վիրավոր զինծառայողներին տրվող աջակցության ծրագրին դիմելու ժամկետը երկարացվում է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News 

զինծառայող

2020 թ․ պատերազմի ընթացքում վիրավորում ստացած անձանց տրվող միանվագ 500,000 դրամ աջակցության ծրագրին դիմելու ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ ապրիլի 15-ի փոխարեն շահառուները ծրագրին կարող են դիմել մինչև մայիսի 15-ը: Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Մինչ այժմ ծրագրից օգտվել է շուրջ 6,500 զինծառայող։

Բացի դրանից՝ ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած՝ անձնագիր կամ նույնականացման քարտ չունեցող զինծառայողներն այսուհետ կարող են դառնալ ծրագրի շահառու՝ ներկայացնելով ծննդյան վկայականի տվյալները։ Նախկինում ծրագրից օգտվելու պարտադիր պահանջ էր անձնագրային տվյալների ներկայացումը։

Հիշեցնենք, որ աջակցությունը տրվում է ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած այն անձանց, որոնք բուժհաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում են ստացել, չունեն հաշմանդամության խումբ կամ ունեն (կարող են ունենալ) հաշմանդամության երրորդ խումբ։

Դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ օոliոe.ssa.am կայքի՝ «Արցախում վիրավորում ստացած անձանց աջակցության դիմում» բաժնում։

--00—ՄՀ 

Տեսանյութեր

Live

Լրահոս