Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Ջրականի շրջանում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

հասարակական

Պատերազմի ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները ապրիլի 15-ին փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից

Պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներից տարհանված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1542 է։

--0--ԿԿ