Վարդազարյանի նկատմամբ քրգործ հարուցվել է․դատախազությունը հաստատում է, բայց չի մանրամասնում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News 

կոլաժ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական գործ հարուցվել է․ լուրը 24news-ի հետ զրույցում հաստատեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Մանրամասներ չեմ կարող ասել, գործ կա հարուցված։ ՀՀ դատական օրենսգրքի 51-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվում է, որ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն: Ելնելով վերոնշյալ իրավակարգավորումներից՝ հարուցված քրեական գործի, դրա շրջանակներում իրականացվող գործողությունների մասին հավելյալ տեղեկատվություն չի տրամադրվում», - ասաց նա։

Աբրահամյանը՝ անդրադառնալով ԲԴԽ-ի համաձայնությանը, ասաց՝ դատավորի պարագայում առկա է երկու ռեժիմ․ եթե քրեական գործը, հարուցվող քրեական հետապնդումը չի վերաբերում դատավորի կողմից իր լիազորությունների իրականացմանը, նման համաձայնություն ստանալու խնդիր չի առաջանում․

«Տվյալ դեպքում գործ ունենք նշածս դեպքի հետ»։

--00—ՄՀ 

Տեսանյութեր

Live

Լրահոս