ՀՀ-ն ռազմավարական գործընկերոջ հետ ԱԷԿ կառուցելու հատվածում հաջողություններ ունի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News 

Պապիկյան

Ատոմակայանն այս պահին կանգնած է, բայց ոչ այս կառավարության պատճառով։ Վերազինման աշխատանքներ են տարվում։ Այս մասին ԱԺ-ում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Մեր կառավարությունից չէ, որ ՀԱԷԿ-ը կանգնելու է, շինարարական աշխատանքները կուլմինացիոն փուլում են»,- ասաց Պապիկյանը։

ՏԿԵ նախարարը նշեց, որ նոր ատոմակայանի կառուցում է պլանավորվում, ՌԴ-ի հետ բանակցություններ են ընթանում․   

«Այսօր կամ վաղը կվերադառնան ատոմակայանի տնօրենը և իմ տեղակալը, որոնք Ռուսաստանում են: Առաջարկներ կան նաև այլ երկրներից։ Փոքր մոդուլյար ռեակտորով կայաններ կան, բայց դրանք բոլորը ջրի վրա են, հողային հիմքի դրա դեռևս ոչ մի երկիր չունի: Բոլորն իրենց նախագծերը պատրաստակամություն են հայտնել ուղարկելու:

Պապիկյանը հավելեց, որ ՀՀ-ն ռազմավարական գործընկերոջ հետ այս հատվածում հաջողություններ կան․

«Կարծում ենք, որ փորձված թանն ավելի ճիշտ է այս փուլում»:

--00—ՄՀ