Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է նաև ԼՂ հարցի կարգավորումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

նկար

Բելառուսի և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, քննարկվել է նաև առաջիկա հանդիպումների ժամանակացույցը, զրույցի ընթացքում երկրների առաջանորդները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցեր: Հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքէջում։

«Կողմերը փոխադարձ դիրքորոշում են հայտնել նաև ռուս-բելառուսական դաշնակցային հարաբերությունների համապարփակ ամրապնդման ուղղությամբ:

Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ վերջերս Ադրբեջան կատարած այցի համատեքստում շոշափվել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման թեման:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում»,- նշվում է հաղորդագրությունում: 

--00—ԼՄ