Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News 

արցախի աժ

Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ 2021 թվականի ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կգումարի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Արտահերթ նիստի օրակարգում հետևյալ հարցերն են՝

1. ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը :

/Հիմնական զեկուցող՝ Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Կամո Քոչարյան/:

2. ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիը:

/Հիմնական զեկուցող՝ Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Կամո Քոչարյան/:

--00--ԱԹ