Նախագահ Արայիկ Հարությունյանը կհարցաքննվի․ Արցախի դատախազություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

1

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկայում հարցաքննության է հրավիրվելու: Այդ մասին նշվում է Արցախի դատախազության տարածած հայտարարությունում։

«Հաշվի առնելով լրատվամիջոցների պարբերական հարցումները, տեղեկացնում ենք, որ ԱՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով առաջիկայում հարցաքննության է հրավիրվելու նաև ԱՀ նախագահը։

Հարցաքննության օրվա մասին կհայտնվի լրացուցիչ»,-նշվում է հայտարարությունում։

Արցախի Հանրապետության Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածը վերաբերում է Սահմանադրական կարգը տապալելուն։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս