Գեներալները կարծիքներ են հայտնում, վերջում Նիկոլ Փաշինյանն է որոշում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

հասարակական

«Գեներալի անունը պետք չէ, գեներալները կարծիքներ են ասում, վերջում գերագույն հրամանատարն է որոշում կայացնում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով Լելե Թեփեի օպերացիային :

«Գեներալներն առաջարկում են և վերջում ինչ-որ մեկն, այդ մեկի անունը Նիկոլ Փաշինյան ա, ասում ա՝ անում ենք սենց ու էս ձևով: Որոշում ես կայացրել, ասա՝ սխալ որոշում էր, պլանավորել էինք էսպես, չստացվեց», - նշել  Մարուքյանը:

«Բոլորը ճիշտ պատասխաններ կարող են ընկալվել, բայց ասել՝ ես մոդեռացնում էի, գեներալներն են որոշել՝ ուղղակի աբսուրդ է»,-հավելել է խմբակցության ղեկավարը։ 

--0--ԿԿ