Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը ԱՄՆ-ի համար փոխվելու է:

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News 

Սուրեն Սարգսյան

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ի՞նչ կապ ունի ԱՄՆ զորքի դուրսբերումը Աֆղանստանից մեզ հետ:

Նախագահ Բայդենը որոշել է այս տարի ամերիկյան զորքերն ամբողջությամբ դուրս բերել Աֆղանստանից՝ վերջ դնելով ԱՄՆ պատմության ամենաերկարատև պատերազմին:

Միանգամից ասեմ: Ադրբեջանը ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակություն ուներ այն բանի համար, որ հենց Ադրբեջանի տարածքով էին անցնում «Northern Distribution Network»-ի մատակարարումները: Այսինքն Ադրբեջանը ԱՄՆ-ի համար կարևոր հաբ էր բոլոր տեսակի բեռներ Ադրբեջանի տարածքով Աֆղանստանում տեղակայված ամերիկյան զորքերին հասցնելու համար: Այդ փոխադրումների հաշվին Բաքուն քաղաքական, դիվանագիտական և տնտեսական դիվիդենտներ էր շահում՝ Վաշինգտոնն էլ շատ դեպքերում աչք էր փակում Բաքվի տարատեսակ գործողությունների վրա:

Հետայսու Ադրբեջանի ռազմավարական նշանակությունը ԱՄՆ-ի համար փոխվելու է»:

--00--ԱԹ