Բայդենն աշխարհին խորհուրդ Է տվել պատրաստվել հաջորդ համավարակին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News 

Բայդեն

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, որ հարկավոր Է համարում արդեն հիմա պատրաստվել հաջորդ համավարակին, որին հետ բախվելու Է մարդկությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Էլի համավարակ կլինի: Եվ հարկավոր Է դրան պատրաստվել»,- ասել Է նա Սպիտակ տանը ունեցած ելույթի ընթացքում:

Բայդենը պարզաբանել Է, որ նման համավարակները հրատապ հարցերից մեկն Է, որի վրա իր վարչակազմը պետք Է պարտադիր աշխատի: Դեկտեմբերին Բայդենն ուղիղ եթերում ստացել Է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը, որը մշակվել Է Pfizer եւ BioNTech ընկերությունների կողմից: Իր օրինակով նա ցանկացել Է ամերիկացիներին համոզել պատվաստանյութի անվտանգության հարցում:

--00—ՄՀ