Ադրբեջանում մարդկային տառապանքների «Պուրակ-թանգարանը» նախատեսված է նաև երեխաների համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News 

ՄԻՊ

Ադրբեջանում մարդկային տառապանքների «Պուրակ-թանգարանը» նախատեսված է նաև մանկահասակ երեխաների համար։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ ՄԻՊ գրասենյակը։

«Այն բացվել է Բաքվում՝ առավելագույն հրապարակայնություն ապահովելով և ունի ծայրաստիճան նվաստացնող, էթնիկ արժանապատվությունը ոտնահարելու նպատակ: Այս «պուրակ-թանգարանն» ակնհայտ հաստատում է Ադրբեջանում պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականության փաստը», - նշված է հաղորդագրության մեջ:

--00—ՄՀ