Աբովյան քաղաքում մեքենաներ են բախվել․ «Opel Zafira»-ն գլխիվայր շրջվել է, կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

12

Ապրիլի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:40-ի սահմանում Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում բախվել են «Opel Astra» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ բախման հետևանքով «Opel Zafira»-ն  գլխիվայր շրջվել է, մեկ հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

--00—ԼՄ