Նիկոլի տակից հողը փախչում է, փորձում է քողարկել Ադրբեջանի հետ հաշտության գործընթացները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

«Ես չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանն ավելին է խոստացել Ադրբեջանին և թուրքերին, քան նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններն էին։ Օրինակ՝ չի բացառվում, որ քննարկվում է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր, որով նա ընդհանրապես կարող է «թաղել» Արցախի հարցը՝ ապագայով հանդերձ»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՀԿ խորհրդի անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նրա խոսքով՝ մենք չգիտենք՝ վարչապետի բուն նպատակը որն է։ «Ինքն այդ ստերի մեջ, կեղծիքի և էյֆորիա ստեղծելու արանքում կորցնում է բուն խնդիրը, նրա գործը ծածկադմփոց անելն է: Ի վերջո, ինքն էլ է շատ լավ հասկանում, որ նախկին իշխանությունները չեն Արցախը հանձնել, այլ ինքն է արել։ Ինչի՞ համար ասաց՝ 6 ամիս ժամանակ տվեք, էդ 6 ամիսը տվեցին իրեն, ի՞նչ փոխվեց, ավելի վատացավ վիճակը։ Հիմա ի՞նչ է ասում, հիմա էլ հերթական ստերով էլի նախկին-ներկա կանի, ժողովրդին կխաբի, ձայները կհավաքի, էլի մի ուրիշ փորձանք կբերի Հայաստանի գլխին։ Սա իր ձեռագիրն է, որը չի փոխվել»,-նշել է Զաքարյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական և արտաքին քաղաքական կարևորության այլ հարցերի։

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ