ՀՀ-ում COVID-19-ի 961 նոր դեպք է հաստատվել․ վարակից մահացել է 18 մարդ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News 

կորոնավիրուս

Ապրիլի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 207 103 դեպք, որոնցից 186 200-ն` առողջացած, 3835-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 099 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 926 293 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 5870 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 961 նոր դեպք: Ունենք 1075 առողջացած և 18 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 969 է:

--00—ՄՀ