Չիկագոյում ոստիկանը 13-ամյա տղայի է սպանել. դեպքը բողոքի ալիք է բարձրացրել ԱՄՆ-ում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

1

ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում ոստիկանությունը 13-ամյա տղայի է սպանել։ Ոստիկանի կրծքին ամրացված տեսախցիկը ֆիքսած դեպքը, գրում է BBC-ն։

Դեպքը բողոքի ալիք է բարձրացրել ԱՄՆ-ում, քանի որ սպանության տեսանյութում երեշ հակասական բաներ կան, օրինակ՝ ոստիկանը սպանվածին՝ լատինական ծագում ունեցող Ադամ Տոլեդոյին կրակելուց առաջ հետապնդում է, հորդորում է նետել ձեռքի զենքը, սակայն տղայի ձեռքին ոստիկանի կրակելու պահին զենք չի եղել։ Ոստիկանության տարածած տեսանյութի մյուս կադրում, սակայն, երևում է, որ տղայի դիակի կողքին զենք կա։

Տեսահսկման խցիկների ֆիքսել են նաև, որ տղան կատարում է ոստիկանի հրահանգը, ձեռքի զենքը նետում է ցանկապատից այն կողմ և ձեռքերը բարձրացնում վեր։ Ոստիկանության տարածած տեսանյութում հստակ երևում է ցանկապատի հետևում նետված զենքը։

34-ամյա ոստիկանի նկատմամբ դեռևս մեղադրանք չի առաջադրվել, հետաքննություն է ընթանում։ Չիկագոյի ոստիկանությունը, սակայն, նախազգուշացվել է հնարավոր պատասխան հրաձգության մասին, քանի որ այն վայրը որտեղ սպանվել է 13-ամյա տղան, «Լատինացի թագավորներ» (Latin Kings) փողոցային ավազակախմբի հենակետն է։

Տեսանյութը՝ այստեղ։

--00—ԼՄ