ՀՀ սոցապ նախարարն Արցախում է․ հետպատերազմյան ծրագրերի մասով քննարկում է լինելու

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

մեսրոպ

Աշխատանքային այցով Արցախում է գտնվում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը:

Այցի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի տեղակալ Վահրամ Առաքելյանի հետ համատեղ, կիրականացնի ընդունելություն-քննարկում Արցախի հետպատերազմյան ծրագրերի մասով ի հայտ եկած հարցերի շուրջ։

Ծրագրերի հետ կապված հարցեր ունենալու դեպքում քաղաքացիները կարող են հերթագրվել ընդունելության, որը տեղի կունենա ապրիլի 16-ին, ժամը 16.00-18.00-ն, Կնունյանցների 1 հասցեում։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս