Օբամեյանգը վարակվել է մալարիայով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

սպորտ

Լոնդոնի «Արսենալի» եւ Գաբոնի հավաքականի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը վարակվել է մալարիայով։ Այդ պատճառով է նա արդեն մի քանի հանդիպում բաց թողել լոնդոնյան թիմում։

«Շնորհակալ եմ հաղորդագրությունների եւ զանգերի համար։ Ցավոք, մի քանի շաբաթ առաջ Գաբոնի հավաքականում մրցելույթի ժամանակ վարակվել եմ մալարիայով։

Այս շաբաթ մի քանի օր բուժում եմ ստացել հիվանդանոցում։ Հիմա լավ եմ զգում ինձ մեծագույն բժիշկների շնորհիվ, որոնք արագ ախտորոշեցին եւ բուժեցին։

Մի քանի շաբաթ իսկապես շատ վատ էի զգում ինձ, բայց շուտով կվերադառնամ ավելի ուժեղ»,- Ինստագրամում գրել է 31-ամյա ֆուտբոլիստը։

--0--ԿԿ