Ոստիկաններին, նախկինի պես, կոչ եմ անում առաջնորդվել բացառապես օրենքով. Օսիպյանի ուղերձը

 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News  

օսիպյան

ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը շնորհավորական ուղերձ է հղել ոստիկանության օրվա առթիվ։ Դրանում ասված է.

«Շնորհավորում եմ իմ գործընկերներին, ոստիկանության համակարգի բոլոր ծառայողներին, վետերաններին, մեր զոհված գործընկերների հարազատներին։ Այս օրերը շատ դժվար օրեր են ոստիկանության համար, նրանք իրականացնում են բարդ առաքելություն։ Կոչ եմ անում, ինչպես նախկինում էի կոչ անում, որ առաջնորդվեն բացառապես օրենքով և ծառայեն մեր ժողովրդին»։

--00--ԱԹ