ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
«Բացառված է, որ ես աշխատանքների ընթացքում քննարկեմ Զանգեզուրի միջանցքի հարցը»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով պաշտոնական Բաքվի հայտարարությանը։
«Այո՛, միջանցք բառն ընդունված է օգտագործել որպես տրանսպորտային ուղի, բայց հենց այդ կապակցությամբ էլ շեշտում եմ, որ նույնիսկ որպես տրանսպորտային ուղի չի քննարկվելու։ Մենք քննարկում ենք ուղիներ, որոնց իրավական կարգավորումն իրականացվելու է բացառապես ԱՊՀ երկրների կազմակերպության իրավական բազայով, միջազգային պայմանագրերով և կոնվենցիաներով, որոնց ՀՀ-ն միացած է», - ասաց Գրիգորյանը։
--0--ԿԿ