Լուռ ակցիաներ` Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

ակցիաներ

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով լուռ ակցիաներ անցկացվեցին ամբողջ աշխարհում: Այս մասին հայտնում են ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

#FreeArmenianPOWs լուռ բողոքին միացան տարբեր քաղաքների հայ համայնքներ՝ Ժնև, Բեռլին, Հռոմ, Նյու Յորք, Մոսկվա, Փարիզ, Համբուրգ, Մոնրեալ, Լոս Անջելես, Երևան և այլն:

Աշխարհի հայերը պահանջում են անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, որոնք պատերազմի ավարտից հետո շարունակում են մնալ Ադրբեջանում:

Ակցիաները կշարունակվեն: 

--00--ԱԹ