Ալեն Սիմոնյանը պատրաստվում է դատարանում պաշտպանել իր իրավունքները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News  

Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է լրագրող Անի Գևորգյանի այսօրվա ասուլիսից մի հատված ներկայացնող կադր՝ կից գրելով, որ պատրաստվում է դատարանում պաշտպանել իր իրավունքները։ Լրագրողը հայտնել էր, թե իր հասցեին հնչած սպառնալիքների պատվիրատուն Ալեն Սիմոնյանն է:

«Նշված բացարձակ սուտ և զրպարտչական հայտարարության կապակցությամբ այսօր արդեն իսկ զրուցել եմ իմ իրավաբանների հետ, ովքեր խորհուրդ են տվել դատարանում պաշտպանել իմ իրավունքներն ու պատախանատվության ենթարկել ինձ արատավորող և կեղծ տեղեկավություն տարածող անձանց»,- գրել է նա:

Նշենք, որ լրագրող Անի Գևորգյանն օրերս իր մասնագիտական գործունեության հետ կապված տարբեր սպառնալիքներ է ստացել սոցիալական ցանցերի տարբեր էջերում։ Որոշ օգտատերեր տարածել են լրագրողի և նրա փոքրիկ երեխայի լուսանկարը: Այս առիթով արդեն իսկ ահազանգել են մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ ՄԻՊ գրասենյակը:

--00--ԱԹ