Օնիկ Գասպարյանը փաստացի ստում է, բայց քննիչ հանձնաժողովի ստեղծմանը կողմ եմ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանն ասում է, որ գործող իշխանություններից գյումրեցիների հիմնական հիասթափությունը այն է, որ քաղաքը առուծախի ենթարկած մարդիկ պատասխանատվության չեն ենթարկվել: 24News-ի հետ զրույցում նա նշեց՝ Շիրակի մարզի բնակիչները դժգոհում են, որ երեք տարվա մեջ նախկինում եղած արատավոր երևույթներին գնահատական չեն տվել:

Անդրադառնալով Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությանը, թե ԱԺ-ում քննիչ հանձնաժողով պետք է ստեղծել, որ կքննի՝ ի՞ր, թե՞ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածն է իրականություն, պատգամավորն արձագանքեց. «Քննիչ հանձնաժողովի ստեղծմանը կողմ եմ, բայց Օնիկ Գասպարյանը փաստացի ստում է: Հանգամանքներն են ապացուցում, որ նա քաղաքական հայտարարություններ է անում»:

Մանրամասները՝ տեսանյութում։