Փաշինյան vs Օնիկ Գասպարյան․ ո՞վ է ստում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը չի ասել, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար:

«Պաշտոնապես ուզում եմ արձանագրել, որ Օնիկ Գասպարյանի հայտարարության այդ կետը իրականության հետ որևէ աղերս և առնչություն չունի: Չի ասել նման բան, դա արձանագրված է պաշտոնապես, այդ թվում՝ ձայնագրությամբ: Ընդհակառակը, սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը, ԶՈւ-ն կատարում են իրենց առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարեն»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի այս հայտարարությունը միանշանակ չեն ընդունել խորհրդարանական ընդդիմադիր ուժերը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ Փաշինյանի ելույթը պարզապես քարոզարշավի մեկնարկ էր։

Իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ կրկին պնդել է՝ պարիտետային հանձնաժողով է պետք  ստեղծել իրականությունը պարզելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ