Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզում է. այցի օրակարգը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

նկար

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզում է:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզում է։ 

Վարչապետը հանդիպումներ կունենա մի քանի համայնքների բնակիչների հետ, հարգանքի տուրք կմատուցի Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին, կայցելի նորակառույց նախակրթարան, կծանոթանա ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին»,-գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինայնն այցելել է Վայոց Ձորի մարզի Ռինդ համայնք: Նա հարգանքի տուրք է մատուցել Արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակին, ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին և հանդիպել նահատակվածների ծնողների ու հարազատների հետ:

--00—ԼՄ