Արշակ Կարապետյանին ԳՇ պետի 1-ին տեղակալ նշանակելու հարցով Տիրան Խաչատրյանը դիմել է դատարան

ԵՐԵՎԱՆ,  ԱՊՐԻԼԻ 17,  24News

Տիրան Խաչատրյան

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը նոր հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջով։

«Դատալեքս» համակարգի համաձայն՝ հայցադիմումը դատարան մուտք է եղել ապրիլի 16-ին և նույն օրը մակագրվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Հրաչ Այվազյանին։ Գործով պատասխանող են նշանակվել Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

ՀՀ կառավարությունն ապրիլի 13-ին հայտարարությամբ՝ Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։

Նշենք, որ Կարապետյանը նախկինում զբաղեցրել է ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնը, ապա ազատվել պաշտոնից՝ Ապրիլյան պատերազմից հետո։

--00—ՄՀ  

Տեսանյութեր

Live

Լրահոս